Բոլորի մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի. Լիլիթ Մակունց
«Առավոտյան լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից գերեվարվել են հայ զինվորներ, այն գերեվարում չէ՝ առևանգում է և այն տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում»,- ԱԺ նիստի մեկնարկին այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա կոչ արեց բոլոր գործընկերներին հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների վերաբերյալ և շեշտեց, որ հանրության մոտ կա ակնկակլիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին և այդ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի:
Պատգամավորը հայտարարեց, որ հետագա լարումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում ՀՀ-ն և գործընկերները՝ ում անհանգստացնում է Հարավային Կովկասում ՀՀ ինքնիշխան պետության նկատմամբ տեղի ունեցողը, պետք է հստակ գնահատական տան:
Խորհրդարանն այսօր երկրորդ փորձից հետո միայն կարողացավ ապահովել նիստը սկսելու համար անհրաժեշտ քվորումը և անմիջապես ձեռնամուխ եղավ ԿԲ տարեկան հաշվետվության քննարկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան