ԿԸՀ-ն հորդորում է քաղաքացիներին «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել տվյալների համապատասխանությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։
«Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։
Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև ս․թ․ հունիսի 10-ը»,- նշում են ԿԸՀ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան