Մինսկն այլևս չի կարող Դոնբասի շուրջ բանակցությունների հարթակ լինել․ Կրավչուկ
Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Մինսկն այլևս չի կարող հարթակ հանդիսանալ Դոնբասում կարգավորման շուրջ բանակցությունների համար, ուստի անհրաժեշտ է նոր տեղ գտնել շփման խմբի հանդիպումների համար: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է շփման խմբում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Լեոնիդ Կրավչուկը:
«Մենք այլևս թռիչքներ չենք ունենալու դեպի Բելառուս, նույնիսկ չենք կարողանա այնտեղ հասնել: Այսպիսով, հաշվի առնելով առկա իրավիճակը, Բելառուսի ինքնահռչակ նախագահ [Ալեքսանդր] Լուկաշենկոյի կողմից ցուցաբերված բռնապետական վարքագիծը, պարզ է, որ մենք չենք կարող անգամ քննարկել Մինսկի պլատֆորմի հարցը: Մենք անպայման նոր հարթակ ենք փնտրելու», - ասել է նա:
Ըստ Կրավչուկի, Ուկրաինան բանակցությունների բոլոր կողմերին դիմելու է նոր տեղ գտնելու հարցով, առաջին հերթին` ԵԱՀԿ-ին:
Ուկրաինական պատվիրակության մշտական ներկայացուցիչը ևս կարծում է, որ իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Բելառուսի շուրջ վերջին իրադարձությունները կարող են բացասաբար ազդել Դոնբասում տիրող իրավիճակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու