Մայր Աթոռ. Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։
«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում»,- նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Փաշինյանը վերարտադրվի, ականատեսը կլինենք Հայաստանի պետականության վերջին էջի շրջմանը. Նաիրա Զոհրաբյան
- Էդիկ Բաղդասարյան. Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ
- ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանցիները ներթափանցել են մեր երկիր. Թագուհի Թովմասյան
- ՀՀ ԱԳՆ․ Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն
- Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է. Նաիրա Զոհրաբյան
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին