Պատերազմին մասնակցության հիմքով 6948 շահառուներ կստանան 1 միլիարդ 463 միլիոն դրամ ուսման վարձի փոխհատուցում
«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառման շրջանակում ուսվարձի փոխհատուցում է տրամադրվել 4213 ուսանողի»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարելու նախագիծը:
Վերջինիս խոսքով՝ փոխհատուցում են ստացել բուհերի 3954 և միջին մասնագիտական ուսհաստատությունների 259 ուսանողի և հատկացված միջոցները կազմել են 895.4 միլիոն դրամ:
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 միլիոն դրամը կուղղվի ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման, որից 2585-ը՝ բարձրագույն ուսումնական հաստատության, 150-ը՝ միջին մասնագիտական հաստատությունների ուսանող են:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1 միլիարդ 463 միլիոն դրամ:
Դումանյանը նկատեց, որ երբ ուսանողը զորացրվում է, ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, այդ պահին էլ իր ուսումնառության մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցվում է:
Նա նաև հայտնեց, որ սյս գործընթացը կտևի մինչև 2022 թվականի զորացրման շրջանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են