Քանի սրանք իշխանության են, ՀՀ-ն շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սահմանային վերջին միջադեպերը, մեր զինծառայողների գերեվարումն առաջին հերթին ցույց են տալիս ինչպես սահմանային հատվածում, այնպես էլ՝ վերջին ճգնաժամում Հայաստանի իշխանությունների տապալումները, ինչը մեզ թե ռազմական, և թե դիվանագիտական առումով խորը փակուղի է մղել:
Գերեվարման միջադեպի հետ կապված նշեմ, որ ինժեներական-սակրավորական աշխատանքների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացումը:
Կախված այն հանգամանքից, թե այդ աշխատանքները ինչ բնույթ են կրում, ինչ պայմաններում են իրականացվում, թշնամուց որքան հեռավորության վրա, դրանց համապատասխան ապահովում է իրականացվում:
Սակայն գործող իշխանությունների՝ զինված ուժերին իջեցվող հրամանները, որոշումները, որդեգրած մոտեցումները քայքայում են նախկինում գործած և նման իրավիճակներում տրամաբանորեն գործող համակարգերը, ինչի արդյունքում Հայաստանը շարունակում է:
Մեկ բան պետք է հստակ արձանագրենք. քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել»:
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Այս իշխանության ներկան մեր Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորի մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի. Լիլիթ Մակունց
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան