Փաշինյանը ռուս, ամերիկացի, ֆրանսիացի դիտորդներ է առաջարկում բերել Հայաստանի սահմանների մոտ
Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմաններին իրադրությունը լարված է։
«Այդ լարվածության դինամիկան աճողական է։ Մեծ հավանականությամբ այն շարունակելու է լարվել։ Վերջին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորականները ու մեր զինվորները, ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրավիճակը կարող է պայթել, կա հավանականություն, որ մեր ԶՈւ-ն էլ կփորձի գերիներ վերցնել։
Նա նշեց, որ իրավիճակը չհանգուցալուծելու դեպքում ադրբեջանական սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման։
Փաշինյանն ասաց՝ իրավիճակը պայթյունավտանգ է, ուստի առաջարկում է միջազգային հանրությանն ու Ադրբեջանին, որ երկու կողմերի ստորաբաժանումները հայելային կերպով հեռանում են սահմանից, դրա փոխարեն տեղակայվեն ռուս կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդներ, որից հետո տեղի ունենա սահմանների ճշգրտման աշխատանք։
«Խոսքը Սոթք, Խոզնավար սահմանային հատվածների մասին է»,- ասաց նա։
Նշենք, որ նիստին մասնակցում են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։
Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները Փաշինյանին հարցնում են՝ հիմա ի՞նչ ես հանձնել
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին