Քաղաքացիներն առաջարկում են Գեղարքունիքում գտնվող Փաշինյանին փոխանակել գերեվարված զինծառայողների հետ
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը մի քանի լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու տեղեկացրել, որ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է։
«Նիկոլ Փաշինյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ Կութ համայնքում են:
Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները»,-մասնավորապես գրել է մանե Գևորգյանը։
Գրառման ներքո մի քանի օգտատերեր առաջարկել են Փաշինյանին փոխանակել գերեվարված զինծառայողների հետ։
«Չի լինի քեզ տանք թուրքին մեր տղաներին հետ բերենք»։
«Թող մնա գերի, տղեքն են ափսոս»։
«Ինչպիսի խրոխտ հայացք։ Ինչպես և վայել է հաղթանակած առաջնորդին ում բանակն ամեն օր դաս է տալիս թշնամուն»։
Նշենք, որ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջում այդ գրառման ներք արված մեկնաբանություններն արագորեն ջնջվում են։