Վեց հայ զինծառայողների գերեվարման փաստով քրգործ է հարուցվել
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 27.05.2021թ. շրջափակման մեջ վերցնելով ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներին շրջափակման մեջ գցելու, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով նրանց առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության տարածք տեղափոխելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում են դատախազությունից, քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին