Քաղաքացիները Փաշինյանին հարցնում են՝ հիմա ի՞նչ ես հանձնել
Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիք գնալուց հետո ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ:
Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է եւ իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»։
Գրառումն անհանգստացրել, մտահոգել, զայրացրել, դատելով հայհոյանքներից՝ հունից հանել է սոցցանցի օգտատեր քաղաքացիներին։ Բազմաթիվ մարդիկ ֆիքսել են «փոխշահավատ» բառն ու հարցրել, հիմա ի՞նչ է հանձնելու Փաշինյանն Ադրբեջանին։
Ներկայացնում ենք գրառման ներքո արված բազմաթիվ մեկնաբանություններից մի քանիսը.
«Ի՞նչ ես հանձնել»։
«Ամենալավ հանգուցալուծումը հրաժարականն է, էս ազգին հանգիստ թողնելը»։
«Հեռանալուդ պլանի ներկայացման ժամանակն անցնում է, պարոն»։
«Փոխշահավետ Գեղարքունիքը հանձնեցի՞ր։
Էդ «խաղաղ»բառով անգրագետ մասային մանիպուլացնելով աթոռիցդ կպած ապրում ես. Դեռ երես ունես, ստատուս ես գրում, խոսում»։
«Հիմա ի՞նչ ես Ալիևին խոսք տվել»։
«Կարողա ուզումա հայերին փոխի ազերների հետ ասենք 2.5 միլիոն հայ տա 10 000 ազեր վերցնի»։
«Էլի քրեական գործ եք հարուցելու ? Մենակ Էտ ա ձեր մոտ ստացվում»։
«Փոխշահավետ??? Այսինքն ստորագրվելու է «չարաբաստիկ» փաստաթուղթը? Երևի այս "ճնշումները" ստիպում են փոխշահավետ պլաններ կազմելու... Ոնց հասկացանք ոչ ձեր կարգախոսի "դուխն" ունեցավ մեր իշխանությունը, ոչ` թասիբ»։
«Քո փոխշահավետը մեր փոխշահավետի հետ հեչ կապ չունի այ անմեղսունակ»։
«Հիմա ինչ պիտի ծախես դավաճան»։
«Մեր տղաների անմեղ արյունը խղճիդ է....Ամեն անգամ հարազատներիս արցունքները տեսնելիս անիծում եմ քեզ... Անիծված...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան