Աջարիայում հունիսի 15-ին կբացվի տուրիստական սեզոնը
«Աջարիայում հունիսի 15-ին պաշտոնապես կբացվի տուրիստական սեզոնը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:
Թորնիկե Ռիժվաձեն հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ժամանակին ավարտել տուրիստական սեզոնի նախապատրաստական աշխատանքները՝ ինչպես տուրիստական օբյեկտներում, այնպես էլ քաղաքի ենթակառուցվածքների ուղղությամբ: Նա ասել է, որ տարածաշրջանում զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն կավելանա ընթացիկ սեզոնի համար և կարևոր է քաղաքը նախապատրաստել տուրիստական սեզոնին:
«Համակարգող խորհրդի որոշմամբ, ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ին, ինչը մեզ հնարավորություն կտա արագ վերականգնել զբոսաշրջությունը տարածաշրջանում: Ինչ վերաբերում է նախորդ ամսվա տվյալներին, ապա օդանավակայանի հոսքերի միայն մի մասում հոսքերի 60 տոկոսը վերականգնվել է, և շաբաթական իրականացվում է ավելի քան 60 չվերթ: Սա շատ դրական դինամիկա է»,- ասել է Թորնիկե Ռիժվաձեն:
Միաժամանակ նա նշել է, որ պետք է հաշվի առնվի համաճարակաբանների հանձնարարականները կայուն համաճարակաբանական իրավիճակ պահպանելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա