Պոպուլիստական կոչերով իշխանության եկածները տևական ժամանակ խոչընդոտում էին Արամի արձանի բացմանը․ Գ․ Մանուկյան
Հայոց պետականության վերականգնման՝ Առաջին Հանրապետության օրը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու աջակիցները հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք են մատուցելու հանրապետության հիմնադիր Ա․ Մանուկյանի հիշատակին։
Միջոցառման մեկնարկին հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմակիցներին։
Միջոցառման բացման խոսքում ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Մայիսի 28-ի ավանդական տոնը մեր ժողովուրդը նշում է տխրությամբ և հուսահատությամբ։
«Տասնամյակներ շարունակ Սարդարապատի հուշահամալիրը լեփ լեցուն էր հայրենակիցներով՝ մինչև վերջին գյուղի բնակիչը։ Սակայն այսօր Սարդարապատի հուշահամալիրը, շրջափակված էր հազարավոր ոստիկաններով, մարդկանց թույլ չէին տալիս հարգանքի տուրք մատուցել։ Մի խումբ գլխիկորներ միայն, այդ ոստիկանական շղթաների մեջ կարողանում էին քայլել, ինչպես վերջին ամիսներին, այլևս զրկված են երկրում ազատ քայլելու հնարավորությունից»,- ասաց Մանուկյանը։
Նրա նաև հիշեցրեց Արամ Մաուկյանի արձանի բացման պատմությունը։
«Այսօր Արամ մանուկյանի արձանի առջև հիշում եմ,թե մեր պետականության կերտիչը ինչպես սրեց անկախության երթն ու մեծ նավարկությունը։ Վերջին տարիներին ու հատկապես ամիսներին մտցվեց այն փոթորիկների մեջ տվեց ժայռից ժայռ, որովհետև նավապետն էր խենթ , կառավարել չգիտեր։ Արամի Արձանի մոտ ակամա հիշում եմ ՝ 2018 թվականը, երբ պատրաստվում էինք Առաջին հանրապետության 100-ամյակը նշել՝ տոնակատարությամբ և ուժեղ բանակով, անկախ և զորեղ Արցախի հանրապետությով։ Արամի արձանը բացվելու էր 2018թվականի մայիսի 28-ին , բայց անգամ դա իր կյանքի պես եղավ շատ դժվարին։ Պոպուլիստական կոչերով իշխանության եկածները տևական ժամանակ խոչընդոտում էին արձանի բացմանը։ Մինչև որ առանց պետական թույլտվության 2018-ի հունիսի 17-ին Երևանի կենտրոնում վեր խոյացավ հանրապետության հիմնադրի արձանը։ Արամն էր , որ 18 թվականին միավորեց հայությանը»,- ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ
- Ժամը՝ 19․00-ին «Հայաստան» դաշինքը հարգանքի տուրք կմատուցի Արամ Մանուկյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան