Չէիք կարողանալու՝ չգայիք իշխանության․ Գևորգ Գրիգորյան
Մեկ օր առաջ ներկայացրեցի համայնքներից մեկում բուժամբուլատորիայի շենքային պայմանները և անմիջապես մեկնաբանություններում հայտնվեց իրավիճակը «արդարացնող» մի գրառում այն մասին, որ «30 տարի չի սարքվել...»: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է բժիշկ Գևորգ Գրիգորյանը և հավելում․
«Մի կողմ դնելով 30 տարվա խաղաղ կյանքը, երկրի կայուն անվտանգությունը, արված գործերը (որոնք անկասկած կան և շատ են), կցանկանայի մի փոքր անդրադառնալ վերը նշված թեզին մի օրինակով:
Ինձ մոտ հաճախ գալիս են բուժառուներ, ովքեր տարիներ շարունակ՝ առանց արդյունքի բուժվել են այլ բժիշկների մոտ և ես, ստանձնելով հիվանդի բուժման ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, համաձայնվում եմ բուժել նրան: Պատկերացրեք, որ ես սկսեմ բուժումը և չկարողանալով ստանալ դրական արդյունք՝ սկսեմ մեղադրել «նախկին» բժիշկներին... արդյո՞ք արդար է: Արդյո՞ք հիվանդը չի հարցնելու՝ «եթե չէիր կարողանալու բուժել, ինչու՞ ստանձնեցիր այդ պատասխանատվությունը»... Իհարկե հարցնելու է և միանշանակ ճիշտ է լինելու:
Հիմա ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք արդար է այն փաստը, որ գործող իշխանությունը և իր հետևորդները ամեն անգամ իրենց և իրենց լիդերի ապիկարությունը փորձում են արդարացնել «30 տարվա արած-չարածով»... Կարծում եմ, որ ոչ:
Հ.Գ. չէիք կարողանալու՝ չգայիք իշխանության... Եթե եկել եք՝ մի տրտնջացեք և մեղավորներ մի փնտրեք:
Ինձ համար այս թեման փակ է...»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին