![](https://panorama.am/news_images/837/2509799_1/untitled_54.thumb.jpg)
ՀԱՊԿ-ին վարկաբեկելը եղել է այս խառնամբոխն իշխանության բերողների հիմնական նպատակներից մեկը. Ջամալյան
«Այդ հրապարակված փաստաթուղթը, ըստ էության, շրջանցել էր ԱԳՆ-ն, փաստի առաջ էին ԱԳՆ-ում կանգնել: Այդ տեսակետը հիմա դառնում է ակներև»,- ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրաժարականի մասին:
Նա հիշեցրեց, որ օրեր ասաջ ԱԳՆ-ն բավականին հաջողված տեքստ էր հրապարակել, ՀՀ սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսն ուղղակիորեն պայմանավորել Արցախի տարածքների դեօկուպացիայով:
«Սա Այվազյանի դիմադրությունն էր, դեմարշն էր, նաև կանխարգելիչ մի բան էր հետագա պրոցեսը կանխելու համար: Բայց քանի որ երկրում կառավարման քաոս է, մարդը գնում է թուրքական ծրագիրն իրականացնելու ճանապարհով, այս ֆոնին, բնականաբար, արտգործնախարարության պատնեշն, ի դեմս այդ հայտարարության, պետք էր շրջանցել»,- ասաց փորձագետը:
Դ. Ջամալյանի խոսքով, ԱԳ նախարարը փաստի առաջ էր կանգնել, համբերության բաժակը լցվել էր, և այս քայլով նաև ի ցույց դրվեց այն, որ սեպարատ կապեր գոյություն ունեն, կա ինչ-որ դավադիր մի բան:
«Համամիտ եմ՝ Փաշինյանի հետ մեկ թիմում լինել չէր կարելի ի սկզբանե: Նախարարը չուզեց դավաճանության մեջ մաս ունենար: Հավատում եմ Արամ Գաբրիելյանովի հրապարակմանը, որ ԱԳՆ-ում էլի մարդիկ կան, որ հրաժարական կտան»,- նշեց նա:
Դ. Ջամալյանը նաև ասաց, որ ՀԱՊԿ-ին վարկաբեկելը եղել է այս խառնամբոխն իշխանության բերողների հիմնական նպատակերից մեկը:
Նա նշեց, որ ռուսական օգնություն հիմա էլ ունի Հայաստանը, եթե ռուսական ներկայությունը չլիներ Սյունիքում, թուրքը կագնելու էր Երևան-Գորիս ճանապարհին:
«ՀԱՊԿ-ին դիմում ես, մինչ այդ խորհրդակացե՞լ ես ՌԴ հետ, չէ՞ որ մինչև դիմելը նաև ինչ-որ ստվերային բանակցություններ պետք է լինեին: Դիմել ես ՀԱՊԿ-ին մի հոդվածով, որն ընդամենը խորհրդակցություններ է ենթադրում: Գիտես, որ դու հակասություն ստեղծել ես ՀԱՊԿ-ի հետ, հիմա էլ ուզում ես ի ցույց դնել, թե ՀԱՊԿ-ից օգնություն չկար: ՀԱՊԿ-ից պետք է գար նույն ռուսական օգնությունը, այդ ռուսական օգնությունն արդեն իսկ Սյունիքում է: ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն, ըստ էության, նույնն բան է, երբ դիմում ենք ՀԱՊԿ-ին, չենք ակնկալում ղրղզի ներկայությունն այստեղ։
Եթե մենք մեր երկիրը չենք պաշտպանում, դրա ցանկությունը չունենք, որևէ դաշնակից քո փոխարեն քո սահմանը չի պահելու»,- ասաց ռազմական փորձագետը:
Ինչ վերաբերում է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, Դ. Ջամալյանն ասաց, որ հստակ պետք է հասկանալ՝ կան պետականակենտրոն ուժեր և կա «էրմենիստանի գաղափարն առաջ մղող թրքացածների ամբոխ»:
«Կամ Ռոբերտ Քոչարյանը դառնում է վարչապետ ու պետականակենտրոն ուժերին միավորելով իր շուրջ՝ ստեղծում է լուրջ կադրային բազա ու երկիրը դուրս է բերում ճգնաժամից, կամ սա վերարտադրվում է ու արդեն մարդու ֆանտազիան չի բավարարում ասելու, թե ինչ կարող է լինել: Փաշինյանը Էրմենիստանի գաղափարի մարմնավորումն է»,- ասաց Դ.Ջամալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը երեք տարվա ընթացքում մեր անվտանգային համակարգը ոչնչացրեց. Դավիթ Ջամալյան
- Գաբրիելյանով. Նիկոլը հիստերիայի մեջ է
- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Փաշինյանը ռուս, ամերիկացի, ֆրանսիացի դիտորդներ է առաջարկում բերել Հայաստանի սահմանների մոտ
- ՀԱՊԿ-ն արձագանքել է կազմակերպության հասցեին հնչեցրած Փաշինյանի քննադատությանը
- Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
![10 մլն դրամ գրավը Ձեզ լավ կլինի՞. Դատավորը՝ Տիրան Խաչատրյանին](https://panorama.am/video_images/19/55273_1/f67b464516a285_67b464516a2c5.jpg)
![Ուզում եմ իմ աջացությունը հայտնել ավտոբուսի վարորդներին. Ավինյան](https://panorama.am/video_images/19/55243_1/f67b2ecd02e2f5_67b2ecd02e334.jpg)
![ՈւՂԻՂ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը](https://panorama.am/video_images/19/55242_1/f67b2eb312742b_67b2eb312746b.jpg)
![Ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Ռոբերտ Քոչարյան](https://panorama.am/video_images/19/55240_1/f67b2eb0352adc_67b2eb0352b1c.jpg)