Ակնհայտ էր, որ Աննա Կոստանյան պատգամավորը մեծ շռայլություն էր․ Էդգար Ղազարյան
Ակնհայտ էր, որ Աննա Կոստանյան պատգամավորը մեծ շռայլություն էր ոչ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության, այլև յոթերորդ գումարման Ազգային ժողովի համար, այդ իսկ պատճառով նրա անունը չգտա այդ կուսակցության թեկնածուների գոնե առաջին տասնյակում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ես վաղուց էի ասել, որ ընտրության օր որոշողը մի օր էլ կորոշի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, հետո դրանց թեկնածուներին և այլն։ Իրենց «ընդդիմադիր» հռչակած ուժերի ցուցակներից իսկական ընդդիմադիր գործիչների հեռացումը հերթական ապացույցն է, որ այդ կուսակցություններն ընդամենը թշնամի-դավաճանի խամաճիկներն են, որտեղ իրական ընդդիմադիր կեցվածք ցուցաբերած ոչ մի գործիչ տեղ չէր կարող ունենալ։ Այդ ամենի ամենաճիշտ արձագանքը կլինի այն, որ այդ կուսակցությունները այլևս չպետք է հայտնվեն խորհրդարանում ընդհանրապես»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան