«Ժողովուրդ». Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները իշխանությունը կանի փակ ձևաչափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մշտապես թափանցիկության և ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք առաջին հանրապետության և Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձևաչափով։
Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ը փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Սակայն նկատենք՝ անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ և կանգնել պաշտոնյաների կողքին։
Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում