ՄԻՊ. Պետականությունը պետք է պահել սրբության պես
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասված է.
«Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով: Պետականությունն ու ինքնիշխանությունը մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավոր են։
Պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքներն իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է` սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։
Բոլորիս համախմբվածությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, պետականության արժեքի գիտակցումն ու մեր երեխաների խաղաղ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն. Ռոբերտ Քոչարյան
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան
- Հավատում ենք, որ մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի՝ դուրս գալու նաև այս փորձությունից. Գարեգին Բ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան