Անասնակեր ուտող մարդն անասուն է և նման բան ասելով Փաշինյանը վիրավորել է ողջ բանակը. Նարեկ Մանթաշյանը
«Անասնակեր ուտող մարդն անասուն է, և նման հայտարարությամբ Փաշինյանը վիրավորել է տարբեր տարիների մեր ողջ բանակային կազմը»,- ասուլիսում հայտնեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ բանակին նախկինում անասնակերով են կերակրել:
Նա հայտնեց, որ համացանցում լուր կա, ըստ որի՝ Ադրբեջանում պետք է ելակի արձան կանգնեցնեն, քանի որ հայտնի «անմեղսունակը» բանակը ելակով է քանդել:
«Բանակի համար անհրաժեշտ կալորիականությամբ սնունդը միշտ ապահովված է եղել նախկին բոլոր իշխանությունների ժամանակներում և այն կարող են փաստել բոլոր նրանք, ովքեր ծառայել են»,- հայտնեց բանախոսը և նկատեց, որ դրան զուգահեռ ապահովված են եղել նաև բանակի սպառազինության և մարտունակության խնդիրները:
«Այս մարդը, որը գալով իշխանության, անընդհատ խոսել է բանակի թալանի մասին, նրա կառավարման ընթացքում բանակը իջեցվել է ամենցածր նշաձողին և բանակի թալանի գործով չկա պատժված գեթ մեկ պաշտոնյա»,-հայտարարեց Նարեկ Մանթաշյանը:
Նա նկատեց, որ ներկայիս իշխանության օրոք բանակն այն վիճակում է, որ թշնամին կարողանում է մեր սահմանից ներս մտնեը և առևանգել հայ զինվորներին:
«Ժամանակին, երբ նա ծալապակաս և բոցաշունչ ելույթներ էր ունենում, գոնե ունկնդիրների բանակ կար, իսկ հիմա մի «Գազել»՝ 10-12 հոգի հազիվ կարողանում են վրա-գլուխ հանել, այն էլ ներկա մարդկանցից Արտեմ ձյաձյան շեշտել է, որ թաղապետն է զանգել կանչել»,- մեկնաբանելով այսօր թաղապետարանում տեղի ունեցած հանդիպումը՝ հայտարարեց Նարեկ Մանթաշյանը և հավելեց, որ թաղապետը լծված է վարչապետի համար բուտաֆորիկ մարդկանց գնտելու գործով և այդ պայմաններում կարողանում են խոհանոցի չափ տարածքում հանդիպում կազմակերպել:
Անդրադառնալով սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ բանախոսը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ-ն ունի հնարավորություն գերեվարելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին, բայց Նիկոլ Փաշինյնանը բանավոր հրաման է տվել բաց թողնել սահմանխախտ ադրբեջանցիներին:
Նրա խոսքով՝ սահնին տարբեր երկրների դիտորդների հրավիրելու միջոցով իրավիճակը լուծելու փաշինյանական տարբերակը Հայաստանը կվերածի Սիրիայի:
«Փաշինյանը փաստացի Հայստան է հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին, թե եկեք մեր երկում ձեր հարցրն լուծեք»,- նկատեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին