«Հաղթանակին մնացել է 23 օր»․ Ռ․ Քոչարյանը հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
«ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 28-ին, Սպիտակ քաղաքում հանդիպել են քաղաքացիների և դաշինքի ակտիվի հետ։ Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շտաբային աշխատանքի համար և վստահեցրել, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա են, չեն մոլորվել, և իրենց թեկնածուն կատարելու է իր տված խոստումները։
«Հենց այնպես խոստումներ երբեք չեմ տալիս։ Միշտ մի բան էլ պակաս եմ խոստանում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ներկաները հնչեցրել են հետհաշվարկի թիվը․ «Հաղթանակին մնացել է 23 օր»»,- նշված է դաշինքի հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք․ Ռ․ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակի հուշահամալիրում
- Վիճակը, որում մենք հայտնվել ենք, մեզ համար բարենպաստ չէ դեմարկացիա անելու համար. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան