Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները պետք է վերանայել. Ռոբերտ Քոչարյան
«Աշխարհի բազմաթիվ երկրներ չեն ընդունել այդ կոնվենցիան։ Սա այն դեպքը չէր, որ մեկը պարտադրեց մեզ ընդունել այն։ Սա այն դեպքն է, երբ մի խումբ մարդիկ շատ էին ուզում դուր գալ երկրից դուրս գտնվող մեկ այլ խումբ մարդկանց»,-նախօրեին Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունեք Ստամբուլյան և Լանզարոտեի կործանիչ կոնվենցիաներին, արդյո՞ք իշխանություն գալուց հետո հետ կկանչեք դրանք:
Նրա խոսքով, այդ մարդկանց «պուլտն ուրիշ տեղ է գտնվում», որովհետև ընդունում են որոշումներ, ստորագրում են փաստաթղթեր, միանում են կոնվենցիաների, որոնք մեր ազգային շահերի և ազգային ինքնության հետ որևէ առնչություն չունեն։
«Այո, պետք է վերանայել»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին. Ռոբերտ Քոչարյան
- Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Գյուղատնտեսության ոլորտում կայուն անկում է, ինչը խայտառակություն է
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երեք համայնքների բնակիչների ու դաշինքի ակտիվի հետ
- Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
- Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական առաջընթացի համար պարտադիր պայման է՝ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ
- Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան