Քաղաքական 17:27 28/05/2021 Հայաստան

Սեյրան Օհանյան. Դո՛ւրս շպրտենք թուրքական շարասյունը Հայաստանի սահմաններից

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Առաջին Հանրապետության հռչակման տարեդարձի առթիվ շնորհավորական խոսք է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում

«Այսօր տոն է․․․

Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման տարեդարձը։
Վերաբացելով պատմության այդ հիրավի հերոսական էջը, որից անցել է 103 տարի, մեզ համար ցավալիորեն` այսօր նորից կանգնած ենք նույնաբովանդակ մարտահրավերի՝ լինելիության կամ չլինելիության, աշխարհի քարտեզի վրա մեր պետությունը ունենալու կամ չունենալու սպառնալիքի առջև։

Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում մենք հերոսական պայքար մղեցինք՝  Հարավային Կովկասում ստեղծելով երկու անկախ պետություն՝ Հայաստանը և Արցախը՝ մարտունակ բանակով, ռազմավարական հզոր դաշնակցով, աշխարհի հետ դիվանագիտական կայուն հարաբերություններով, իսկ անցյալ դարասկզբի հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող և ժխտումը քրեականացնող  գործընթացներից, քաղաքակիրթ երկրների ընդունած բանաձևերի հրապարակումից հետո հայ ժողովուրդը աշխարհին ներկայացավ որպես դարասկզբի եղեռնից հետո հաղթանակած և այդպիսով իր հպարտությունը վերագտած ժողովուրդ։

Շուրջ 30 տարի ծանրագույն կորուստների, տառապանքի գնով, Հայրենիքի, հողի պաշտամունքի, արյան կանչով պաշտպանել ենք մեր սահմանները։

Ես պատիվ եմ ունեցել մեր պետության նախագահների, ժողովրդի հետ ստեղծել ու ղեկավարել արժանապատիվ, հաղթանակած բանակ, որտեղ յուրաքանչյուր զինծառայող սահմանված ժամանակահատվածում ճշգրիտ կատարել է իր պարտականությունները, որտեղ արժանապատվությունն ու Հայրենիքի սուրբ հողը ամենաթանկ արժեքն են եղել, որտեղ հրամանատարն ու զինվորը, կողք կողքի իրենց կյանքը զոհաբերելով, գիշեր ու զօր պաշտպանել են մեր ժողովրդի արյամբ գծված սահմանները։ Իսկ այսօր հակահայ, հակապետական, անարժանապատիվ մի խառնամբոխ, որի համար պետական սահմանի չափանիշը ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից շրջանառության մեջ դրված GPS-ն է,  փորձում է ներկայացնել որպես «երկնքից թափվող փրկության մանանա»։

«Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Հայոց պետականության հիմքը եղել է, կա ու լինելու է Հայկական բանակը։
Ես չեմ կարող սառնասրտորեն նայել՝ ինչ է կատարվում այսօր մեր բանակի հետ, որտեղ Հայրենիքին անձնուրաց ծառայող սպաներ, զինվոր, նվիրյալներ կան, որոնց արյան կարմիր գույնով է ներկվել Արցախի ու Հայաստանի սահմանը․ այսօր նրանց փորձում են վերածել անզոր ու անկարող, գույնզգույն համազգեստ կրող, ձևական և անորոշ գործառույթներով միավորման։
Ինձ համար ցավալի է արձանագրել, որ առաջնագծում ինքնուրույն որոշում կայացնելու, մարտական խնդիր կատարելու իրավունք ունեցող հրամանատարներին վերածել են «կլուբնիկի դերը բանակում» քարոզը լսող զանգվածի։

Իմ հրամանատարն ու զինվորը մարտի դաշտից, իրենց կյանքը վտանգելով, հանել են մարտական ընկերների անշնչացած դիակները, որպեսզի անգամ այդ վիճակում թույլ չտան՝ թշնամին պղծի։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարները, գեներալները, սպաները, զինվորները շուրջ 30 տարի անառիկ են պահել Արցախն ու Հայաստանը, և ծանր կորուստների գնով, ցավոք, այսօր ապացուցվեց, որ Արցախը թուրքին նվիրաբերելով ոչ թե փրկում, այլ կործանում են Հայաստանն ու հայ ժողովրդին ամբողջությամբ։ Իսկ նրանք, ովքեր քամահրանքով քննադատում էին «ոչ մի թիզ»-ականության կողմնակիցներին, այսօր պետք է արձանագրեն, որ անգամ մեկ միլիմետր հողի համար չարժեր սակարկել թուրք բաշիբոզուկի հետ, որովհետև դրանից հետո նրանք հայտնվեցին Սյունիքում, Գեղարքունքում, իսկ վաղը, չկասկածեք, կարող են լինել նաև Երևանում։
Արցախի կապիտուլյացիան ստորագրած, այժմ սուվերեն Հայաստանում ադրբեջանական անկլավների հարց բարձրացրած և անգամ դիվանագիտական թեզ դարձրած, թուրքական քարոզ իրականացնող թափառախմբին մնացել է 24 օր։ 

Կարևորելով Ռոբերտ Քոչարյանի անցած մարտական ճանապարհը, պետականաստեղծ գործունեությունը Արցախում և Հայաստանում՝ կոչ եմ անում նորանկախ Հայաստանի բոլոր պետականամետ գործիչներին, մեր մարտական ընկերներին, մտավորականներին, ողջ հայ ժողովրդին վստահել և համախմբվել նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի շուրջ։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունը պայքար է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայությամբ Արցախը կապիտուլյացրած, մեր պետականության հետագա անկումը նախապատրաստող, դեռևս կառավարող ուժի դեմ։

Դո՛ւրս շպրտենք թուրքական շարասյունը Հայաստանի սահմաններից։
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդի պետականության և անկախության համար մղված սրբազան պայքարի նահատակ և ողջ նվիրյալներին։
Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}