Տիգրան Աբրահամյան. Ամոթի, պատվի զրոյական վիճակով էլ ուզում են մարդկանց մոլորեցնել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեկ կարևոր հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնենք, երբ խոսում ենք իշխանությունների՝ ՀՀ սահմանն անպաշտպան պահելու մասին։
Տեսեք, թե ինչ են ասում վարչապետը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը։
Սրանց խոսքերով, սահմանի անհրաժեշտ ինժեներական/ամրաշինական/կահավորման աշխատանքները չեն իրականացվել, որովհետև եղանակային պայմանները թույլ չի տվել։
Փաստորեն եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել։
Ու սա այն դեպքում, որ Սև լճի, Իշխանասարի կամ մյուս հատվածներ հասնելու համար ադրբեջանական զորքերը մի քանի հարյուր կմ երթ են իրականացրել։
Պատկերավոր ասած, տեսեք, թե մեր զորամիավորումների, զորամասերի համար ինչ հեռավորության վրա են Սև լիճը, Կութը կամ Վերին Շորժան ու նույնը համեմատեք Ադրբեջանի համար։
Ադրբեջանական զորքը Իշխանասար հասնելու համար Ջրականից (նախկին Ջեբրայիլ) պետք է մուտք գործեր Արցախ, անցներ Արաքսի ափամերձ հատվածներով, Կովսականի (նախկին Զանգելան), Բերձորի համայնքներով ու դրանց հարակից տեղանքով, հասնեին Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված, ապա բարձրանար լեռներ։
Նույնը Քարվաճառ հասնելու համար պետք է անցնեին Օմարի լեռնանցքի դժվարամատչելի ճանապարհով և հասնեին Քարվաճառ, ապա նրա հարակից բարձունքներ ու սարեր։
Ամոթի, պատվի, արժանապատվության, բարոյականության զրոյական վիճակով էլ ուզում են մարդկանց մոլորեցնել ու ընտրությունների մասնակցել»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը երկիրը նոր ողբերգության տանելու ճանապարհին է. Տիգրան Աբրահամյան
- Քանի սրանք իշխանության են, ՀՀ-ն շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Սրանց հեռացնելուց հետո այս ծավալի աշխատանքը որ կետից պետք է սկսենք
- Տիգրան Աբրահամյան. Ստացվում է, որ քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին