Քաղաքացին խոստովանում է՝ թաղապետի զանգով է եկել Փաշինյանի հետ հանդիպման
Նիկոլ Փաշինյանն այսօր շւրջում է Երևանի վարչական շրջաններով ու դահլիճներում հանդիպում մարդկանց։
Դավթաշեն վարչական շրջանում հանդիպման ավարտին մի քաղաքացի խոստովանում է, որ հանդիպման է եկել թաղապետի զանգից հետո։ Ի դեպ, քաղաքացիներին հանդիպման մասին տեղեկացրել են դրանից ժամեր առաջ։ Օրինակ, այս քաղաքացին հայտնեց, թաղապետն իրեն զանգահարել է այսօր առավոտյան։
Նրա կողքը կանգնած Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Միքայել Թումասյանը չի հերքում ասածները, այլ լայն ժպտում է։
Տեսանյութը՝ 168.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան