Grand Chess Tour. Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Բուխարեստում հունիսի 3-15-ը կայանալիք Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։ Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
Բացի Արոնյանին, մրցաշարին մասնակցում են նաև՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էր. «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: ...
Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»:
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին
- Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ
- Գրոսմայստեր Լևոն Արոնյանը New in chess առցանց մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը
- Լևոն Արոնյանը New in chess առցանց մրցաշարում 4-րդ տեղն է զբաղեցրել
- Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան