ՊՆ. ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։
Այս մասին հայտնումե ն ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ու մանրամասնում, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։
«Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ։