Ո՞վ է փոխարինելու Մեսսին Արգենտինայի հավաքականում
Արգենտինայի հավաքականի մարզիչ Հերարդո Մարտինոն որոշել է վնասվածք ստացած Լեո Մեսսիի փոխարեն թիմ հրավիրել «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելային:
Ոսկե գնդակի քառակի տիրակալը, ով վնասվածք ստացավ Լա Լիգայի 6-րդ տուրում, բաց է թողնելու 7-8 շաբաթ: Վնասվածքի պատճառով Մեսսին բաց է թողնելու ոչ միայն «Բարսելոնի», այլև Արգենտինայի հավաքականի հանդիպումները:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել «Սևիլիայի» կիսապաշտպան Բանեգան, ով նույնպես վնասվածք է ստացել:
Նշենք, որ Էրիկ Լամելան այս մրցաշրջանում մասնակցել է «Տոտենհեմի» բոլոր հանդիպումներին, 3 անգամ հայտնվել մեկնարկային կազմում և խփել 1 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում