Երբեք որպես գլխավոր դատախազ, որպես զինդատախազ որևէ նվեր ոչ մեկից չեմ ստացել. Կոստանյան
«Թե որպես զինվորական դատախազ, թե որպես առավել ևս Գլխավոր դատախազ ոչ ես, ոչ իմ կինը երբեք որևէ նվեր չենք ստացել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերում նշվում է, որ ինքը և իր կինը խոշոր չափի գումարներ են նվեր ստացել:
Կոստանյանի խոսքով, իր պաշտոնավարման տարիներին ինքը նվերներ չի ստացել, իսկ ինչ էլ ներկայացվել է հայտարարագրում դա վերաբերում է 2010 թվականին, որը երևում է միայն 2011 թվականին ներկայացված հայտարարագրում:
«Նվերներ ես միայն վերցնում եմ իմ մերձավոր ազգականներից», -հայտարարեց Կոստանյանը` նշելով, որ իր բախտը բերել է` նման ազգականներ ունի:
Այնուհետև շարունակեց. «Երբեք որպես գլխավոր դատախազ, որպես զինդատախազ որևէ նվեր ոչ մեկից չեմ ստացել և վստահեցնում եմ` չեմ էլ ստանալու: Եթե որևէ մեկը որևէ խնդիր կտեսնի իմ ներկայացրած ֆինանսական փաստաթղթերի մեջ, միանշանակ, թող դիմի իրավապահներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում