Այսօր 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով, մենք պետք է վճռական լինենք. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիներ, Սփյուռքի եղբայրներ և քույրեր
Այսօր, Մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնվելիս լինենք, մեր Եռագույնն ենք բարձրացնում և ամենից առաջ գլուխ խոնարհում՝ հարգելով 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայի մատույցներում մեր ժողովրդի գոյության իրավունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դեմ կենաց-մահու կռվի ելած և անուրանալի հաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսավոր հիշատակը:
Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տևած համառ մարտերում, զինվորագրված հայությունը ջարդեց ու պարտության մատնեց թուրքական բանակներին: Հաղթեցինք անհավասար կռիվներում ու հաղթանակով հավաստեցինք մեր ոչ միայն գոյության, այլև՝ պետականության իրավունքը:
Այսօր 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով, մենք պետք է վճռական լինենք՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի հետագա գոյության իրավունքի և վերընձյուղման:
Թշնամու գործակատարները կտապալվե՛ն: Իսկ մենք կշարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր հաղթանակներով ու նոր վերելքով:
Շնորհավոր Մայիս 28, շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը»:
Հարակից հրապարակումներ`
- Արթնացի՛ր հայ ժողովուրդ, ուժերի համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկության անհետաձգելի հրամայական է. Արամ Առաջին
- Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն. Ռոբերտ Քոչարյան
- Արդեն մեկ դարից ավելի է` Սարդարապատի հաղթանակի խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն ունի մեր ազգի համար. Արցախի ԱԳՆ
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան
- Հավատում ենք, որ մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի՝ դուրս գալու նաև այս փորձությունից. Գարեգին Բ
- Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան