Գաբրիելյանով. Նիկոլը հիստերիայի մեջ է
«Արա Այվազյանի տեղակալների ու դեսպանների վրա կատաղի ճնշումներ են իրականացվում»,-Թելագրամի իր էջում գրել է արմատներով արցախցի, Ռուսաստանում բնակվող մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը։
Նրա ներկայացմամբ, սպառնալիքներ են հնչեցվում ոչ միայն ԱԳՆ աշխատակիցների, այլև նրանց ընտանիքների անդամների հասցեին։
«Փաշինյանի ոտքերի տակ հոը վառվում է, և նա պատրաստ է ցանկացած ստորության։ Ինչպես հայտնում են Նիկոլի շրջապատի մարդիկ, Փաշինյանի հիստերիկայի մեջ զանգում է բոլոր ուժայիններին ու պահանջում ճնշել ԱԳՆ աշխատակիցներին»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմումից հետո Գաբրելյանովը հայտնել էր, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Այվազյանի բոլոր տեղակալները։
Փաշինյանի հետ կտրականապես հրաժարվել են աշխատել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում, ԵՄ-ում, Գերմանիայում, Ավստրիայում Հայաստանի դեսպաններն ու ներկայացրել են հրաժարականի դիմումներ։
«Հիմնավորումը մեկն է, ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են դեմարկացիային, քանի դեռ հստակ կարգավորված չէ Արցախի կարգավիճակի հարցը։ Ինչպես նշում են ԱԳՆ-ում, եթե Փաշինյանը ստորագրի դավաճանական պայմանագիրը, ապա Արցախի մասին կարելի է մոռանալ։ Այս իրադարձությունների կատալիզատոր է դաձել այն, որ Փաշինյանը որոշել է պրովոկացիայի դիմի ու իր ինտրիգներում ներգրավի ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,- նշել է Գաբրիելյանովը։
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ, անդրադառնալով ԱԳՆ աշխատակիցների նկատմամբ իրականցվող ճնշումների վերաբերյալ տեղեկություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԳՆ-ում հրաժարականների և արդյունքում առաջացող կազուսի կապակցությամբ մի իրավական նկատառում ներկայացնեմ։ Պետք կգա։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդված (զետեղված է «Մարդու հիմնական իրավունքների» գլխում)
…
5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված
…
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Ի՞նչ է բխում այս կանոններից։ Այն, որ մարդուն չես կարող ՍՏԻՊԵԼ, որ աշխատի (վերոգրյալ 3 բացառություններով): Օրինակ՝ եթե մարդը նախարարի պաշտոնակատար է, փոխնախարար է, վարչության պետի տեղակալ է, ուսմասվար է կամ առաքիչ, և ցանկանում է դադարեցնել աշխատանքը, ապա ստիպողաբար (հարկադրաբար) չեն կարող նրան թողնել աշխատանքի։
Ծայրահեղ դեպքում, ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ (57/5 հոդվածի անմիջական գործողությամբ) նա ինքն իրեն կարող է հայտարարել պարտականությունները Չկատարող՝ դիմում ներկայացնելուց ողջամիտ ժամանակ հետո (եթե դիմումին ընթացք չի տրվում)»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին