Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը. Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
«Միանշանակ դատապարտում եմ վերջերս հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձ»,- Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, թվիթերում գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ
Կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան