ՄԻԵԴ-ը ստացել է գերեվարված հայ զինվորների վերաբերյալ հայցադիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննում է Հայաստանի կողմից հինգշաբթի գիշերը Ադրբեջանի կողմից գերի ընկած հայ զինվորականների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հայցը: Այս մասին ուրբաթ օրը Ստրասբուրգի դատարանից ասել են ՏԱՍՍ-ի թղթակցին:
«Դատարանը ստացել է նման միջնորդություն, այն ներկայումս քննարկվում է։ Մենք առայժմ չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել», - ասել է ՄԻԵԴ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։
Նշվում է, որ ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան