Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք․ Ռ․ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 27-ին Երևանում հանդիպել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
«Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։
«Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», - ասել է նախագահ Քոչարյանը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին»,- նշված է դաշինքի հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակի հուշահամալիրում
- Վիճակը, որում մենք հայտնվել ենք, մեզ համար բարենպաստ չէ դեմարկացիա անելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները պետք է վերանայել. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին