Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին. Ռոբերտ Քոչարյան
«Լիովին համաձայն եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է բաժանվի: Կրթության ոլորտում լրջագույն խնդիրներ ունենք՝ և՛ բովանդակային առումով, և՛ կառավարման»,- Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ կրթությունը ոչ միայն պետք է գիտելիքների ինչ-որ մի ծավալ տա երեխաներին դպրոցում կամ երիտասարդներին բուհերում, այլ պետք է նաև քաղաքացի դաստիարակի. «Երեխան միայն ընտանիքում չի դաստիարակվում, այլ նաև փողոցում: Եթե մենք հիմա հետևողական փորձում ենք հանել կրթությունից ազգայինի բաղադրիչը, հայ լինելու հանգամանքը, ստացվում է, որ մենք քաղաքացի չենք դաստիարակում, այլ ուղղակի գիտելիքների ծավալ ենք տալիս։ Սա խնդիրներից մեկն է»:
Ռ. Քոչարյանի խոսքով, այն, ինչ վերջին տարիներին կատարվեց կրթության հետ, ոչ պակաս աղետ էր։
«Սա հոգեբանական լուրջ ներգործություն էր մեր ազգային ինքնության զգացողության վրա։ Ես երբ նախագահ էի դարձել, ուսուցչի աշխատավարձը մոտ տասնքանի հազար դրամ էր, միանգամից սարքեցինք 78-80 հազար դրամ: Դու չես կարող 5 հազար դրամ տալ ուսուցչին և ակնկալել ինչ-որ բան: Պետությունն ուրիշ ձև չունի գնահատելու, պետության՝ այս կամ այն աշխատանքը գնահատելու ձևն այն աշխատավարձն է, արտոնությունները, որոնք տալիս է»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Ռ. Քոչարյանն ընդգծել է՝ եթե կրթությունը մեզ համար կարևոր է, ուրեմն պետք է այն ըստ արժանվույն գնահատվի. «Մեզնից ոչ մեկը չի կարող կրթությունը շրջանցել: Չես կարող ասել՝ ես կապ չունեմ: Երեխա ունես, թոռ ունես, մեկ է, մտնելու է այդ հաստատությունը և ուղղակի իր վրա ազդեցություն է ունենալու կրթության մակարդակը»:
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այս ոլորտում լրջագույն բարեփոխումների կարիք կա և անելու են:
«ԿԳՄՍ նախարարությունը պետք է վերանայվի: Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին: Ուրեմն այս մարդկանց համար մշակույթը կարևոր չի: Բացատրություն չունես: Դե հիմա մուղամ լսեք, հիմա սրան են հասցրել»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Գյուղատնտեսության ոլորտում կայուն անկում է, ինչը խայտառակություն է
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երեք համայնքների բնակիչների ու դաշինքի ակտիվի հետ
- Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
- Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական առաջընթացի համար պարտադիր պայման է՝ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ
- Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին