Մակրոնը հնարավոր է համարել պարտադիր պատվաստումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում բնակչության որոշ խմբերի շրջանում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է BFMTV հեռուստաալիքը:
«Բոլոր դռները բաց են»,- այդ մասին հարցին պատասխանել է պետության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ նախընտրում է ապավինել պատվաստումների հարցերում ֆրանսիացիների գիտակցմանը և վստահությանը:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 5 697 076 մարդ, որից 109 327-ը մահացել է: Վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 13,933 նոր դեպք: