ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունում հերթապահություն է իրականացվելու
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնում են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։
«Ուշադրություն՝ հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում /հասցե՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10/»,-նշում են վարչությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան