Եթե դու գնում ես ոգեղեն զիջումների՝ դու ազգ ես ոչնչացնում. Ալեքսանդր Մանասյան
«Քաղաքակրթական վարքի իմաստով մեր հիմնարար սխալներից մեկն այն է, որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին գտել էր, որ մեր ուժը՝ մեր թուլության մեջ է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը և եզրակացրեց, որ այսօրվա իրողությունն այդ գաղափարախոսության շարունակությունն է:
Նա հիշեց, որ 1992 թվականի մարտի 5-ին «Կամսամոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին, որը հիմնարար սխալ է, քանի որ նման լուծում գտնել հնարավոր չէ:
Ըստ Մանասյանի՝ այդ տարիներին նման հայտարարություններ անելու փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը պետք է սխալներ թույլ չտար, իսկ դրանցից մեկն այն էր, որ Բիշքեկի համաձայնագիրը պետք է ստորագրեին Ադրբեջանը և Արցախը, բայց Հայաստանից գնացել են, ստորագրել փաստաթուղթը և դարձել կոնֆլիկտի կողմ:
«Այսօր Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գործած այդ ճակատագրական սխալի զոհն է»,- հայտարարեց քաղաքագետը և նկատեց, որ պատերազմի պատճառը նաև հիմնախնդրի իրավական հիմքերի անտեսումն է:
Ըստ նրա՝ սահմանների հարցը քարտեզները կամ GPS-ները չեն լուծում, այն հիմնարար լուծում կստանա տարածքների վերաբերյալ գոյություն ունեցող իրավական փաստաթղթերով, որոնցում ամենն ամրագրված է:
Այդ առումով Մանասյանը հիշեց, որ Ռոբերտ Քոչրայանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որը սակայն հետագայում չի դարձել հաջորդ իշխանությունների քաղաքական գիծ:
Ըստ նրա՝ ուժի գործոնը վճռորոշ դեր է կատարում միջազգային հարաբերությւոններում, բայց այն միակը չէ, այլ նաև կա դիվանագիտություն, տնտեսություն, ռազմական արդյունաբերություն, զինվորի ոգի, իսկ այսօրվա իշխանությունները ջարդում են վերջինը:
«Եթե դու այնպիսի զիջումների ես գնում, որի մեջ մտնում է նաև ոգեղեն նահանջը, դա նշանակում է, որ դու ազգ ես ոչնչացնում»,- հայտարարեց ԳԱԱ թղթակաից անդամը:
Ալեդսանդր Մանասյանը գտնում է, որ 44 օրյա պետարզմում Ռուսաստանը Հայաստանին ցույց է տվել համարժեք վերաբերմունք, քանի որ նա օգնություն ցույց չէր տա սորոսական իշխանությանը, որոնց դեմ կռվում է:
Իսկ Եվրոպան, ըստ բանախոսի, 1988-ից սկսած միայն հատարարություններով է հանդես գալիս, երբ հայտնում էր, թե ԼՂՀ-ն անկախ է, բայց 1991 թ.-ին այն ճանաչեց ցեղասպան Ադրբեջանի կազմում:
Մանասյանը հատնեց, որ «Ռեգնում» լրատվական գործակալությունում հոդված է տպագրել, որտեղ այն միտքն է շարադրել, որ այսօր Արցախով անցնում են աշխարհաքաղաքական բոլոր միջօրեկանները, բայց այդ փաստն ուժի աղբյուր է, եթե կարողանանա համարժեք դիվանագիտական վարք դրսևորել:
Ըստ բանախոսի՝ Թուրքիան լավ դիվանագիտություն ունի, քանի որ քոչվորի զավթողական դիվանագիտությունը գերազանցում է նստակյաց կայնք վարողների դիվանագիտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան