Աշոտյանն արձագանքեց Փաշինյանին. Չես պլստալու
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակում արած հայտարարություններին.
«Չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա զառանցանքներին։
Նա հոխորտում ու աքլորանում է, երբ որ մենակ է մնում կամեռաների առջև կամ իր ուսապարկերի պահեստում։
Ազգային ժողովում դեռևս մայիսի 5-ին ասել էր, որ պետք է բանավիճել Արցախի թեմայով, ես անմիջապես արձագանքել եմ և ասել եմ արի բանավիճենք։ Մի քանի ԶԼՄ նախաձեռնեց այդ բանավեճը, բայց ինքը ինչպես միշտ թռել է, վախկոտ թուրքի գործակալի պես։
Ինչքա՞ն ես թռնելու։
Մեկ է, այս հարցերը պատասխան են սպասում, իսկ իմ ու քո միջև Արցախի հարցով բանավեճի առաջարկը ուժի մեջ է։
Չես պլստալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան