
Փաշինյանը երեք տարվա ընթացքում մեր անվտանգային համակարգը ոչնչացրեց. Դավիթ Ջամալյան
«Նիկոլ Փաշինյան՝ հավասար է աղետի: Այս ֆորմուլան հրապարակվել էր օրեր առաջ, լիովին համամիտ եմ»,- ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նա նշեց, որ Փաշինյանը երեք տարվա ընթացքում մեր անվտանգային համակարգը ոչնչացրեց, ապահով պաշպանված երկրից, այո, որտեղ կային խնդիրներ, նա վերածեց ադրբեջանական ուժերի համար «проходной двор»-ի, և այս աղետի ուղղակի մեղավորը, այդ աղետին բերողն այս լակոտազանգվածն է իր պարագլխով, իր թրքացածների ամբոխով:
Դ. Ջամալյանն ասաց, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ չէ, այս ամենը չի ասում ձայներ հավաքելու համար, ուղղակի հասարակության հետ պետք է լինել անկեղծ, իրերն իրենց անունով կոչել:
Խոսելով երեկ գերեվարված 6 հայ զինծառայողների մասին, նա նշեց. «Նախ հարցերի հարցն է, որն առաջանում է ցանկացած բանական միտք ունեցող մարդու մոտ՝ ինչո՞ւ տվյալ ստորաբաժանումը չի դիմադրել, առհասարակ ինչու Սև լճի մոտ առաջանալուց մինչև այս պահը մեր ուժերը կրակ չեն բացում»:
Փորձագետը ներկայացրեց, թե ինչպես է եղել նախկինում. «Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի սահմանը պահպանվում էր Զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի կողմից, և այդ գործընթացն ուներ իր հստակ եզրույթը՝ պետական սահմանին մարտական պահպանություն, որպեսզի հնարավոր ագրեսիայի պարագայում հնարավոր լիներ օպերատիվ, արագ արձագանքել և կանխել ագրեսիան:
Այս համատեքստում շատ կարևոր էր այն, որ հենակետի ավագը, տվյալ ստորաբաժանման հրամանատարը, իրավունք ուներ առանց վերադասին զեկուցելու, եթե իր հենակետի վրա հարձակում է ձեռնարվում կամ եթե թշնամին փորձում է խախտել սահմանը, կամ նախազգուշական կրակ բացել կամ միանգամից կրակել: Այս սխեման թույլ էր տալիս ուղղակի չեզոքացնել ադրբեջանական ոտնձգությունները»:
Նրա խոսքով, այն, ինչ հիմա է կատարվում, ինչպես նաև Փաշինյանի՝ երեկ Կութ գնալն ու ճանապարհին ինչ որ գաղափար առաջ գալը, պատահական չի:
«Իմ կարծիքով, տեսնելով, որ երկրում սահմանազատման գործընթացը լուրջ դիմադրության է հանդիպում, վարկանիշի վրա է ազդում է, այդ առաջարկն արեց: Ո՞րն էր դրա էությունը. ինքը սահմանազատման անվան տակ, ըստ էության, լեգիտիմացնում է Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ադրբեջանական օկուպացիան, ասում է՝ սկզբից դիտորդներ տեղակայել, զորքերը հետ քաշել, հետո ձեռնամուխ լինել Սոթքից Խոզնավար սահմանազատմանը:
Եթե Խոզնավարից մինչև Սոթք սահմանազատում ես անում, նշանակում է՝ առնվազն ընդունում ես, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի և Քաշաթաղի շրջանի հյուսիսիային թևը Ադրբեջանի տարածքն է, լեգիտիմացնում ես ադրբեջանական օկուպացիան»,- ասաց Դ. Ջամալյանը:
Նրա խոսքով, այսինքն, խորամանկ, մանիպուլյատիվ քայլի է դիմում, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած համաձայնագիրը չի ուզում ուղիղ կյանքի կոչի, այլ քողարկված, խաղաղության անվան տակ ինքը մասնակիորեն բավարարում է Ալիևի պահանջը:
«Կարծում եմ՝ ցանկանում են մինչև հունիսի 20-ը ստանալ առավելագույնը, քանի որ լավ էլ հասկանում են՝ այս սրիկան չի կարող վերարտադրվել ու մանիպուլյատիվ հնարք են կիրառում:
Ես չէի զարմանա, որ այդ միջադեպը նաև հրահրված էր՝ փոխհամաձայնեցված»,- ասաց ռազմական փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում․ ՀՅԴ
- Փաշինյանի առաջարկը կարող է Հայաստանը տարածաշրջանային բախումների նոր ճակատի վերածել․ «Պատիվ ունեմ» դաշինք
- Փաշինյանը չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը․ Վ․ Ոսկանյան
- Փաշինյանը վերջ է դնում Հայաստանի ինքնիշխանությանը և ապավինում դրսի ուժերին․ Ա․ Թևանյան
- Փաշինյանը ռուս, ամերիկացի, ֆրանսիացի դիտորդներ է առաջարկում բերել Հայաստանի սահմանների մոտ
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


