ԵՄ նախարարների մի խումբ Բորելի անունից կայցելեն Հարավային Կովկասի երեք երկրներ
Եվրամիության արտաքին գործերի նախարարների մի խումբ կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը:
«Եվրամիության նախարարների մի խումբ իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ՝ ցույց տալու տարածաշրջանում հետագա ներգրավվելու մեր պատրաստակամությունը»,-հայտարարել է Բորելը նախօրեին մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Լիսաբոնում տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպում, որի օրակարգում է եղել նաև ԵՄ Արևելյան հարևանության հակամարտությունները, որոնք, ինչպես ասել է Բորելը, «ազդում են մեր անվտանգության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա