«Միասին կառուցելու ենք Արամների Հայաստանը»․ Իշխան Սաղաթելյան
Մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, թշնամին ավելի նենգ չէր, հայ ժողովուրդը պակաս հերոսական չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, պետականության և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը։ Այս մասին այսօր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ կազմակերպված հիշատակի միջոցառմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Միայն սեփական ուժերին ապավինելու կոչով Հայաստանի Հանրապետության հիմնադիրը դիմեց իր քույրերին , եղբայրներին, հայկական հողի տերերին և ինքը ժողովրդի առջև մեկնեց մարտի, որ հայ ազգը հնարավորություն ստանա։ Եվ ստացավ՝ ոչ միայն ապրելու հնարավորություն, այլև մեկ քայլով մոտեցանք մեր հավաքական երազանքին՝ ստեղծեցինք պետություն»,- ասաց Սաղաթելյանն ու շեշտեց, որ այժմ փորձում են սպանել մեզ ու մեր երազանքները։
«Այսօր մեր ժողովրդի երազանքները կործանողները, մեր պետությունը ոչնչացման եզրին հասցնողը, իրեն պետության ղեկավար հորջորջողը համարձակվում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազունուն, Դրոյին, Նժդեհին՝ մեր հողերը հանձնելու և դավաճանության մեջ։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր հայրերը կգնդակահարեին, կբանտարկեին՝ դասալքության և դավաճանության համար, այսօր ոչնչացնում է մեր ձեռքբերումները, սպառնում է մեր ապրելու հույսը»,- իր ելույթում ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը։
Միևնույն ժամանակ, Սաղաթելյանը նշեց, որ հայ ազգը չի մահացել և Արամ Մանուկյանի արձանի առջև խոստում տրվեց, որ տեր են կանգնելու մեր երկրին, մեր պետականությանը։
«Միասին կառուցելու ենք Արամների Հայաստանը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պոպուլիստական կոչերով իշխանության եկածները տևական ժամանակ խոչընդոտում էին Արամի արձանի բացմանը․ Գ․ Մանուկյան
- Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ
- Ժամը՝ 19․00-ին «Հայաստան» դաշինքը հարգանքի տուրք կմատուցի Արամ Մանուկյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան