«Իրավունք». «Ինքնիշխան Հայաստան»-ը մտադրություն չունի կոալիցիա կազմել նախկին և ներկա իշխանությունների հետ. Մնում են այլմոլորակայինները
«Իրավունք» թերթը գրում է.
«Նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորում է նիկոլական իշխանափոխության ջահակիրներից Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց հայտնվել էր մի շարք մութ պատմությունների մեջ ու հրաժեշտ տվել պետական աթոռին:
«Իրավունքը» Սանասարյանից հետաքրքրվեց, թե ընտրություններին մասնակցող 27 քաղաքական ուժերից ո՞ւմ հետ է «Ինքնիշխան Հայաստանը» բացառում կոալիցիա կազմել, եթե անցնեն խորհրդարան: «Մենք բացառում ենք կոալիցիան նախկին և ներկա իշխանությունների հետ:
Մնացածի հետ կարելի է քննարկել»,- վստահորեն նշեց կուսակցության ղեկավարը՝ մոռանալով, որ ոչ վաղ անցյալում ինքն էլ ներկա իշխանության մաս էր, իսկ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերում կարելի է գտնել և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչների: Ուստի «մնացածի հետ կարելի է քննարկել» կոալիցիա կազմելու տարբերակը, թերևս հնարավոր կլինի միայն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան