Լիա Իվանյան. Աճապարող հրձիգը
Իրենից դուրս մեղավորներ մատնանշելու գործում մասնագիտացված գերագույն ստահակը սահմանային վերջին միջադեպերի մեղավոր նշանակեց ՀԱՊԿ-ին։ Ոհմակն էլ թութակի նման տիրաժավորեց մեղադրանքը, անշուշտ, սլաքներն ուղղելով Ռուսաստանի դեմ։ Իսկ իրավունք ունե՞ք դուք մեր ռազմավարական դաշնակցին մեղադրել այն դեպքում, երբ ողջ ուղնուծուծով դեմ եք նրան, ինչը այս կամ այն կերպ մշտապես արտահայտվել էր ձեր գործողություններում։
Մոռացե՞լ եք, որ մինչև իշխանական աթոռներին բազմելը փողոցային պայքար էիք մղում
ռուսական դեսպանության մոտ։ Էլ չենք ասում, թե Նիկոլը ինչպիսի մեղադրանքներ էր նետում ՌԴ հասցեին։
Իսկ վերջին երեք տարիներին որպես ՀԱՊԿ անդամ պետության ղեկավար, ստահակն ի՞նչ է արել այդ կարևոր կառույցի ամրապնդման համար, և ընդհանրապես ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարել, որքանո՞վ է ազնիվ և կանխատեսելի եղել մասնավորապես բարեկամ երկրների հետ՝ նրանց հարգանքը վայելու համար։
Պատկերացում կազմելու համար պարզապես վերհիշենք նիկոլյան մի քանի դրվագներ առանց ժամանակագրական հերթականության․
• ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին շինծու քրեական գործով պաշտոնից ազատելը, և երկար ժամանակ նոր ղեկավարի նշանակումը խոչընդոտելը
• Թույլ տալ սորոսականներին և արևմտամետ ուժերին անպատիժ վայրահաչել Ռուսաստանի և անձամբ Պուտինի դեմ, միշտ օրակարգում պահել ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը
• 2018-ին Բոլթոնի այցից հետո բազմանշանակ հայտարարել, որ Իրանի հետ ճանապարհը մի օր կարող է փակվել
• Կարծիք հայտնել, որ Իրանը Սյունիքով նարկոթրաֆիկ է իրականացնում
• 2019-ի հոկտեմբերին ԵԱՏՄ երկրների ղեկավարներին Երևանում միկրոավտոբուս լցնելը և սելֆի անել
• Նկարել ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ ստորագրած փաստաթղթում ստորագրությունները, որը հետո տարածվեց համացանցում՝ թիրախ ունենալով Պուտինին
• 2019-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավուր պատշաճի չդիմավորելը Հայաստանում
• Ռուսական ընկերություն Հարավկովկասյան երկաթուղու դեմ չհիմնավորված քրեական գործ հարուցելը
• Խախտելով պայմանագիրը՝ Հայաստանի Ատոմակայանի արդիականցման հերթական տրանշից հրաժարվելը
• 44-օրյա պատերազմի ընթացքում թաքցնել ՌԴ կողմից արված հայանպաստ առաջարկները
• 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ չդիմելը, երբ գնդակոծվում էր ՀՀ տարածքը
• 15 օր առաջ, սեփական սահմանները պաշտպանելու գեթ մեկ փորձ չանելով՝ անմիջապես դիմել ՀԱՊԿ․․․ ֆանտաստիկ բացատրությամբ՝ «ուզում եմ ՀԱՊԿ-ը տեսնել գործողության մեջ»!!!!!!!
Չշարունակենք ստահակի հակահայ արտաքին քաղաքականության դրսևորումների թվարկումը, որոնք անվերջ են և կասկած են ծնում, որ Նիկոլն ուներ մինիմում և մաքսիմում ծրագրեր․ առաջինը Հայաստանը որպես պետություն կործանելը, երկրորդը՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս հասցնելը։ Օրինակ, համադրելով վերջին 15 օրերի փաստերը, ստեղծվում է տպավորություն, որ ստահակը փորձ արեց Ռուսաստանին ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Առայժմ ապարդյուն։
Արտահերթ ընտությունները շատ քիչ ժամանակ են թողնում, ուստիև քաոսի հրձիգը աճապարում է բրիտանական-թուրքական-ամերիկյան-հրեական կամ չգիտեմ ինչական ծրագրերն ավարտելու համար։ Խիստ աճապարանքից ստահակի «գեղացիական շուստրիություններն» առավել ակներև են դառնում անգամ ոչ քաղաքական մարդկանց համար։ Իսկ հատկապես Ռուսատանի և Իրանի վարչակազմերը, որոնք անհամեմատ խելացի ու խորամանկ են, եփված են մեծ դիվագիտության մեջ՝ գավառական ինտրիգանի չարած քայլերն են անգամ հասկանում։
Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլը համառորեն փորձեց Հայաստանը նույնացնել իր հետ՝ բոլորն են հասկանում, որ նրա օրերը հաշված են, և չեն պատրաստվում փչացնել դարավոր հարաբերությունները փոքր, բայց միշտ վստահելի եղած դաշնակից երկրի հետ։ Վերջին երեք տարիները փորձանք էին, որ հուսանք, շուտով կանցնի։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Անկանխատեսելի 25 օր
- Լիա Իվանյան. Առաջնայինը երկիրը փրկելն է
- Լիա Իվանյան. Հայ մնալու ընտրություն
- Լիա Իվանյան. Ինչպես պահպանել հոգեկան հավասարկշռությունը նախընտրական շրջանում
- Լիա Իվանյան. Փրկության դաշինք
- Լիա Իվանյան. Մի՛ հաբրգի
- Լիա Իվանյան. Մի դերասանի թատրոն
- Լիա Իվանյան. Թեմա վարիացիաներով
- Լիա Իվանյան. Հայաստա՞ն, թե՞ անողնաշար մի տարածք
- Լիա Իվանյան. Դիվային քառյակ
- Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
- Լիա Իվանյան. Վտանգված կապեր
- Լիա Իվանյան. Հեռացե՛ք, թրքասերներ
- Լիա Իվանյան. Մեծ կռիվը դեռ չի ավարտվել
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս
- Լիա Իվանյան. Պետական մտածողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան