Լուկաշենկոն ԱՊՀ-ին հորդորել է լուծել ընդհանուր տնտեսական տարածքի զարգացման խնդիրները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե ԱՊՀ երկրները մոտ ժամանակներս չլուծեն ընդհանուր տնտեսական տարածքի զարգացման խնդիրները, ապա միության գոյության արդյունավետության մասին խոսելն ավելորդ է, այն նաև վերաբերում է ԵԱՏՄ-ին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ակնհայտ է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների և աշխատանքային մարմինների հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի ընդհանուր տնտեսական տարածքի զարգացման վրա: Ես դա կասեմ բաց և ուղիղ: Եթե դա չլուծենք մոտ ապագայում, մենք չպետք է խոսենք Անկախ Պետությունների Համագործակցության արդյունավետ գոյության մասին, ես նույնիսկ կասեի նաև, ԵԱՏՄ-ի մասին: Եկել է ժամանակը վերջապես բոլոր վերջակետերը դնելու և որոշում կայացնելու մեր պետությունների միջև հարաբերությունների իրական հիմքի ձևավորման վերաբերյալ»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա