Հայաստանում և Ջուլֆայում երկաթգծերի վերանորոգմամբ կապահովվի Կասպյանի արևմտյան երկաթուղային միջանցքի շահագործումը․ Իրան
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային առանցքի վերակառուցմամբ, որը վնասվել էր տարածաշրջանային պատերազմում (Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև), կակտիվանա Իրանի և Սև ծովի միջև գործող արևմտյան կասպյան միջանցքը: Այս մասին գրում է Pars Today-ը։
«7 միլիոն տոննա տարեկան բեռնափոխադրման հզորությամբ Ջուլֆա սահմանային երկաթգիծը, որը դադարել էր գործել պատերազմից առաջ, տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ և Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի ու Ռուսաստանի բանակցությունների արդյուքնում կրկին կաշխատի»,-ասել է Ռասուլին։
Ռասուլիի խոսքով. Ադրբեջանից գնացքները կմտնեն Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգ ու Աստարայի տերմինալ, իսկ միջանցքի արևմտյան մասի վերակառուցմամբ իրանական երկաթգիծը Սև ծովին կմիանա Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան ուղիով:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի գրավումը դատապարտելի է ու մերժված․ իրանական կայք
- Իրանն ընդգրկում է Հայաստանին որպես Պարսից Ծոց-Սև Ծով նախագծի մասնակից երկիր․ Պույա Հոսեյնի
- Իրանը մտադիր է հայկական երթուղին օգտագործել N-S (հյուսիս-հարավ) միջանցքի մի մասում
- Հայաստանը շուտով կդառնա Պարսից ծոցն ու Սև ծովը միմյանց կապող օղակ․Պույա Հոսեյնի
- Իրանի դեմ կապույտ պատերազմը, Թուրքիայի դերակատարությունը և Իրանի գործողությունները դրա դեմ․ Պույա Հոսեյնի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա