«Հրապարակ». Ծառուկյանը վերջակետ դրեց. Մոսկվայից ազդակնե՞ր է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջակետ դրեց Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային համագործակցության և հետընտրական կոալիցիա կազմելու գործարքի մասին լուրերին՝ հայտարարելով, թե բացառված է, որ միանա Նիկոլ Փաշինյանի հետ:
ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ կոշտացումը նկատելի դարձավ նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցում էին նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, հոտնկայս չդիմավորեց վարչապետի ԺՊ-ին՝ ընդգծելով վերջինիս հանդեպ իրենց վերաբերմունքը: Որոշ տեղեկություններով, սա խոսում է նաև այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից ազդակներ է ստացել՝ ռուսները սկսում են բաց խաղալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան