Պուտինը և Լուկաշենկոն այսօր կհանդիպեն Սոչիում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 28-ին, Սոչիում կհանդիպի իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ղեկավարները կքննարկեն երկկողմ կապերի հետագա զարգացման արդիական հարցեր և երկու պետությունների համատեղ նախագծեր, գրում է Tass-ը։
«Մայիսի 28-ին Սոչիում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման արդի թեմաները, ինչպես նաև Միութենական պետության ներսում ինտեգրումը խթանելու թեմաներն են օրակարգում», - ասում է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը:
Առաջիկա բանակցությունները, ինչպես լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պլանավորված են եղել նախորդ կիրակի Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից առաջ: Ըստ Կրեմլի խոսնակի, Լուկաշենկոն հնարավորություն կունենա Ռուսաստանի պետության ղեկավարին մանրամասն տեղեկացնել ինքնաթիռի հետ կատարվածի հանգամանքների և պատճառների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո․ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից
- Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքին Արևմուտքի արձագանքը Զախարավան «հիստերիկ» է անվանում
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու