Վիճակը, որում մենք հայտնվել ենք, մեզ համար բարենպաստ չէ դեմարկացիա անելու համար. Ռոբերտ Քոչարյան
«Եթե նույնիսկ Խորհրդային Միության քարտեզներով առաջնորդվենք, այսօր ադրբեջանցիները գտնվում են ՀՀ տարածքում»,- նախօրեին Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, ընդհանրապես, երկրների միջև սահմանը համարվում է ճանաչված միայն դեմարկացիայից հետո, ինչը չի կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ սահմանը կարող է շատ տեղերում ճշգրտման կարիք ունենա։
«Սա բավականին երկարատև գործընթաց է։ Վրաստանի հետ տարիներով դեմարկացիայով զբաղվում էինք, բավականին պրոբլեմային գործընթաց է, բանակցություններ են գնացել ամեն մի հողակտորի համար»,- ասել է Ռ. Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այն վիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, մեզ համար բարենպաստ չէ նման դեմարկացիա անելու համար, որովհետև մենք թուլացած ենք, և նրանք մեզ վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունեն։
«Այսպիսի ճնշումների տակ գնալ նման կարգի կարևոր փատաթղթերի ստորագրմանը, նույնիսկ եթե գործընթաց ես սկսում, չպետք է ավարտես այնքան ժամանակ, մինչև ոտքի չկանգնես, լիարժեք բանակցող կողմ չհանդիսանաս: Այսօր մենք լիարժեք բանակցող կողմ չենք, մի կողմ ենք, որն ամբողջ հույսը դրել է Ռուսաստանի վրա, և ով ինչ խոսում է, միանգամից պասը գցում են դեպի Ռուսաստան:
Սա էլ մի ուրիշ վտանգավոր բան ունի. եթե հարցը չի լուծվում, վերջն ինքնագիտակցորեն ասում է՝ դե ուրեմն Ռուսաստանը չի ուզում, սկսում է դավադրության տեսություն աշխատել, բայց մեղքը քո մեջ է, պրոբլեմը դու ես, բայց ուրիշի գրպան գցելը դա այս իշխանության վարպետությունն է: Ամեն ինչը ուրիշի գրպան գցելը՝ պատերազմը պարտվեցին, նախկինների գրպանն են գցում, էն մյուսի գրպանը, հիմա ռուսի գրպանն են գցելու: Սա է վիճակը»,- ասել է Ռ. Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները պետք է վերանայել. Ռոբերտ Քոչարյան
- Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին. Ռոբերտ Քոչարյան
- Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Գյուղատնտեսության ոլորտում կայուն անկում է, ինչը խայտառակություն է
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երեք համայնքների բնակիչների ու դաշինքի ակտիվի հետ
- Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
- Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական առաջընթացի համար պարտադիր պայման է՝ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ
- Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու