ԵԱՏՄ պաշտոնյան հույս հայտնեց, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներին թույլ կտան մուտք գործել ԵՄ
«Հույս ունեմ, որ ԵԱՏՄ-ում կիրառվող պատվաստանյութերն ընդունելի կլինեն ԵՄ-ում, դրանք արդեն ընդունվում են եվրոպական մի շարք երկրների կողմից և մենք կհաղթահարենք այդ արգելքը, որն ավելի շուտ ունի քաղաքական նկատառումներ, քան՝ հակահամաճարակային բարելավում ապահովելու»,-Sputnik-Արմենիա մամուլի կենտրոնում ընթացող Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն:
Նա պատասխանեց հնչաց հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ԵՄ տարածքում տեղաշարժի խնդիրը, երբ վերջինս չի ընդունում Սպուտնիկ V պատվաստանյութը:
Վիկտոր Նազարենկոն նկատեց, որ մյուս կողմից էլ ԱՀԿ-ն է գտնում, որ պատվաստված լինելը բավարար չէ ազատ տեղաշարժվելու համար:
Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում տեղաշարժի խնդրին՝ Նազարենկոն նկատեց, որ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց երկրների գործադիր կառույցներին և հանձնաժողովներին հանձնարարել են լուծել միության ներսում քաղաքացիների անարգել տեղաշարժի խնդիրները:
Նա գտնում է, որ միության քաղաքացիների փոխադրաձ տեղաշարժի արգելքների վերացման ուղղությամբ մեծ աշխատանքէ է տարել Սանիտարական բժիշկների խորհուրդը, որը ղեկավարերում է Ռոսպետնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
Բանախոսը նկատեց, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Ճամփորդիր առանց կովիդի» ծրագրի իրականացմանը, որը թույլ է տալի ՊՇՌ թեստի առկայության դեպքում տեղաշարժվել ԵԱՏՄ տարածքում, բայց և տեղեկացրեց, որ ծրագրի ֆինանսավորող Եվրասիական բանկը թստի պահանջին գումարում է նաև պատվաստված լինելու պայմանը և ժամանակ է պետք, որպեսզի գիտնականների մակարդակով այն քննարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները