Ալեքսանդր Խաչատուրյան. Միայն առաջին տարվա համար նախատեսել ենք շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մեկնարկ
«Մեր քաղաքականության կենտրոնում լինելու է մարդը, և մենք ձգտելու ենք, որ Հայաստանում ապրող ցանկացած մարդ, որն ուզում է աշխատել, ունենա այնպիսի աշխատանք, որ կարողանա ապահովի իր ու իր ընտանիքի բարեկեցությունը»,-հայտարարեց ֆինանսական և բանկային իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» նախընտրական դաշինքի ծրագրի տնտեսական դրույթները։
Աշխատատեղեր ստեղծելուն նախորդելու են մի շարք քայլեր, ինչպես օրինակ իրավիճակի գնահատումը, առկա ճգնաժամի հետևանքների զսպում, չեզոքացում։
«Ակնհայտ է, որ մենք պետք է կանխենք ճգնաժամի հետևանքով մեր հայրենակիցների աշխատատեղերի կորուստը»,-ասաց նա։
Խաչատուրյանի խոսքով, հաջորդ քայլը լինելու է ենթակառուցվածքներում ներդրումների իրականացումը։
«Մենք ունենք նոր ենթակառուցվածքներ կառուցելու, եղածները նորոգելու անհրաժեշտություն։ Հատկապես այսօր դա դարձել է հրատապություն Սյունիքում ու արևելյան սահմաններում»,-ասաց նա՝ նշելով, որ այս առումով էլ աշխատատեղեր են ստեղծվելու։
Այս ծրագրերին, ըստ բանախոսի, մասնակից են դարձնելու մասնավոր հատվածին, չի բացառվում պետական պարտքի ներգրավումը։
«Պետական պարտքի առումով մեր մոտեցումը հստակ է, դրա հաշվին կատարվում են միայն այնպիսի ծախսեր, որոնք ստեղծում է մեր ու մեր ապագա սերունդների համար բարեկեցություն։ Արտաքին պարտքը աշխատավարձ և պարգևավճար վճարելու համար չէ», -ասաց նա։
Նրա խոսքով, իրենք մշակել և իրականացնելու են պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։
«Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Առաջին հերթին աշխատանք ենք տանելու այն ներդրողների հետ, որոնք այսօր Հայաստանում են։ Ակնհայտ է մի բան, որ այսօրվա ներդրողները մեր դեսպաններն են, եթե նրանք դժգոհ են, ապա նոր ներդրումների մասին խոսելն անիմաստ է։ Միայն առաջին տարվա համար նախատեսել ենք շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մեկնարկ, իսկ հինգ տարվա ընթացքում թիրախավորելու ենք ընդհանուր 3 մլրդի սահմանը»,-նշեց նա։
Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով, իրենք բարելավելու են գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու են պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը, հարկային վարչարարությունը դարձնելու են խթանող։
«Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Մենք ընտրում ենք համերաշխ և ազգային Հայաստանը
- Ռոբերտ Քոչարյան. ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի
- Լիլիթ Գալստյան. Մեր ստանձնած պարտականություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար վերականգնելու ենք մշակույթի նախարարությունը
- Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն
- Աննա Գրիգորյան. Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի կրթության և գիտության զարգացման միջոցով
- Արմեն Գևորգյան. Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին