Ռուսաստանը 12 տարվա ընթացքում ռեկորդային ծավալի նավթ է առաքել ԱՄՆ
Մարտին Ռուսաստանը վերջին 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ին մատակարարել է ռեկորդային ծավալով նավթ և նավթամթերք՝ դառնալով այս երկիր երկրորդ խոշոր արտահանողը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալները:
Նշված ամսվա ընթացքում հումքի ներմուծման ծավալը փետրվարի համեմատ աճել է 1,8 անգամ՝ կազմելով 22,938 մլն բարել՝ 2009 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակը: Այն ժամանակ Ռուսաստանը Միացյալ Նահանգներ էր առաքել 23,448 միլիոն բարել:
Կանադան պահպանել է առաջին տեղը՝ ԱՄՆ մատակարարելով 139,8869 միլիոն բարել նավթ և նավթամթերք: Մեքսիկան երկրորդ տեղից իջել է երրորդ տեղ՝ ԱՄՆ մատակարարելով 17,616 միլիոն բարել: Սաուդյան Արաբիան արտահանել է 10.868 միլիոն բարել՝ զբաղեցնելով չորրորդ տեղը:
Ինչ վերաբերում է միայն նավթին, ապա Ռուսաստանը զբաղեցրեց չորրորդ տեղը՝ ԱՄՆ մատակարարելով 6,1 միլիոն բարել (օրական 197 հազար բարել), ինչը 3,5 անգամ ավելին է, քան փետրվարին: Առաջին երեք հորիզոնակնները զբաղեցրել են Կանադան, Մեքսիկան և Սաուդյան Արաբիան, որոնք մատակարարել են 9,583 միլիոն բարել (օրական 309 հազար բարել):
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում նավթի և նավթամթերքների ներմուծումը մարտին աճել է 20 %ով՝ օրական կազմելով 8,288 մլն բարել, իսկ արտահանումը՝ 0,2 %ով՝ կազմելով օրական 7,6679 միլիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են